ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից (5-0) հետո իր զգացմունքներով։
Փարիզյան գրանդը վերջապես հասավ այն ամենին, ինչի մասին երազել էր տարիներ շարունակ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ամենահեղինակավոր եվրագավաթը։
«Եթե հանդիպումից առաջ ինձ ասեիք, որ մենք կհաղթենք 5-0 հաշվով, ես կասեի, որ դա անհնար է։
«Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը, երբ մենք պարտվում էինք 0-2 հաշվով և հաղթեցինք 4-2 հաշվով, շրջադարձային պահ էր. այն փոխեց ֆուտբոլիստների մտածելակերպը։ Մենք ունենք աշխարհի լավագույն մարզիչը և լավագույն կազմը», — Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։