ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի «Ինտերին» (5-0):
Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում:
«ՊՍԺ-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան, և ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ: «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ անում:
Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարելագործվել է այս մրցաշրջանում: Մենք շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, կարողացանք բարձր ինտենսիվությամբ պրեսինգ անել:
Ուսման Դեմբելեն անընդհատ ճնշում էր գործադրում «Ինտերի» պաշտպանների և դարպասապահի վրա: Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է», — Էնրիկեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: