ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը թրեբլ է նվաճել երկու տարբեր ակումբների հետ։
2024/2025 մրցաշրջանում Էնրիկեն ՊՍԺ-ի հետ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, նվաճել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ Նախկինում նա կարողացել էր թրեբլ նվաճել «Բարսելոնայի» հետ։
Էնրիկեից առաջ միակ մարզիչը, որը թրեբլ է նվաճել երկու տարբեր թիմերի հետ, Խոսեպ Գվարդիոլան էր, որը դա արել է «Բարսելոնայի» հետ 2008/2009 մրցաշրջանում և «Մանչեսթեր Սիթիի» հետ 2022/2023 մրցաշրջանում։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։