Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելուց անմիջապես հետո, հնարավոր է, ստիպված լինի նոր մարզիչ փնտրել։
Շաբաթ օրը «Ներաձուրիները» ծանր պարտություն կրեցին ՊՍԺ-ից 0-5 հաշվով։
Այս հանդիպումը կարող է լինել Սիմոնե Ինձագիի վերջինը որպես «Ինտերի» մարզիչ։ Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ միլանյան գրանդի ղեկավարությունը նախատեսում է երիտասարդ մասնագետ հրավիրել Ինձագիին փոխարինելու, եթե նա հեռանա։
Թեկնածուների թվում են Սեսկ Ֆաբրեգասը (Կոմո), Քրիստիան Կիվուն (Պարմա) և Ռոբերտո դե Զերբին (Մարսել)։ Հիշեցնենք, որ «Ալ-Հիլալը» հետաքրքրված է Սիմոնե Ինձագիի ծառայություններով։