«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած խոշոր հաշվավ պարտությունից հետո (0-5):
«Դա իմ «Ինտերը» չէր, մենք նման չէինք ինքներս մեզ և դա հիանալի հասկանում ենք: Բայց դա չի փոխում իմ հպարտությունը այս տղաների և նրանց ամբողջ աշխատանքի համար: Մենք հանդիպեցինք մի թիմի, որն արժանիորեն հաղթեց այս հանդիպումը Չեմպիոնների լիգայում, և, հավանաբար, պարզապես ավելի ուժեղ էր, քան մենք:
Որոշո՞ւմ ակումբում իմ ապագայի վերաբերյալ: Կտեսնենք առաջիկա օրերին: Մենք կնստենք և հանգիստ կքննարկենք ամեն ինչ ակումբի հետ: Երեք տարվա ընթացքում երկրորդ պարտված եզրափակչից հետո չափազանց շատ հիասթափություններ կան, որպեսզի հիմա մտածենք:
Մենք ժամանակ կունենանք հանգիստ խոսելու ակումբի հետ: Նախագահն ու ղեկավարությունը այսօր մեզ հետ էին, աջակցելով մեզ հանդերձարանում», — Ինձագիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն: