2025 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակիցները որոշվել են։ Գավաթի համար հանդիպումը կկայանա ֆրանսիական ՊՍԺ-ի և անգլիական «Տոտենհեմի» միջև։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի հանդիպումն անցկացվում է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողի միջև։
Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվվ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ (5-0) և նվաճեց մայրցամաքի գլխավոր ակումբային գավաթը։
Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, «Տոտենհեմը» եվրագավաթային երկրորդ կարևորագույն եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1-0) և դարձավ Եվրոպա լիգայի հաղթող։