ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը նվիրել է իր դստերը՝ Քսանային, որը մահացել է օստեոսարկոմայից 2019 թվականին, երբ նա ինը տարեկան էր։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշարի եզրափակչում փարիզեցիները հաղթեցին «Ինտերին» 5-0 հաշվով։
Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, երբ տոնակատարություններն արդեն սկսվել էին, Էնրիկեն փոխել է իր համազգեստը և խաղադաշտ դուրս եկել դստեր անունով մարզաշապիկով։
«Քսանան ֆիզիկապես այստեղ չէ, բայց նա միշտ ինձ հետ է և վայելում է մեզ հետ անցկացրած ժամանակը», — ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Էնրիկեի խոսքերը։