«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0-5):
«Դա բացասական երեկո էր, երբ մրցակիցը գերազանցեց մեզ բոլոր առումներով, մենք գլխարկ ենք հանում նրանց առջև:
Սա չպետք է փոխի մեր գնահատականն ամբողջ մրցաշրջանի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ: Դա լավագույն հանդիպումը չէր, և մենք ափսոսում ենք դրա համար, հատկապես այստեղ եկած բազմաթիվ երկրպագուների առջև:
Որոշո՞ւմ Ինձագիի ապագայի վերաբերյալ: Գնահատականում փոփոխություն չկա: Մենք արդեն ասել ենք, որ հաջորդ շաբաթ կհանդիպենք Ինձագիի հետ: Նա ևս մեկ տարի ունի իր պայմանագրում, և վերջին չորս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ լիովին արժանի է այստեղ լինելուն: Մեր նվաճումներից շատերը նրա վաստակն են», — Մարոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: