MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին» 5-1 հաշվով հաղթեց «Կոլամբուսին»։ Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին՝ կատարելով նաև երկու գոլային փոխանցում։ Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցեց Լուիս Սուարեսը։
«Ինտեր Մայամին» MLS-ի Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 29 միավորով։ «Կոլամբուսը» Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 28 միավորով։