Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի՝ «Կարատե տղան. Լեգենդներ» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղար Տոսիհիսա Նագուրան։
«Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում է կարգապահություն և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ է։ Քչերին է հաջողվել այս սպորտաձևի արժեքներն ավելի լավ փոխանցել, քան «Կարատե տղան» ֆիլմաշարն է արել։ Մեր համագործակցության նպատակն է ընդգծել այդ արժեքները և ներկայացնել դրանք նոր լսարանին», – ասել է WKF-ի նախագահ Անտոնիո Էսպինոսը։