«Իպսվիչի» 22-ամյա հարձակվող Լիամ Դելապը, ով 2024/25 մրցաշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում, մոտ ժամանակներս կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դելապը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը՝ նախընտրելով տեղափոխվել «Չելսի»։ Նրա պայմանագրում ամրագրված հրաժարագինը, որը գործում է թիմի Չեմփիոնշիփ իջնելու դեպքում, կազմում է 36 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Դելապը 37 հանդիպման ընթացքում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։