«Ցրվենա Զվեզդան» պատրաստում է բարելավված առաջարկ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։
Չնայած նրան, որ սերբական ակումբը մտահոգված է խաղացողի՝ «երկաթուղայինների» կազմում պահեստայինի կարգավիճակով, մոտ ապագայում մայրաքաղաքային ակումբը նոր առաջարկ կստանա նրա համար, հայտնում է Sport-Express-ը։
Սերբական ակումբի ղեկավարությունը մտադիր է նաև պարզել, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Լոկոմոտիվի» հիմնական կազմում։ Նախկինում բելգրադյան ակումբը մոսկովյան թիմին Թիկնիզյանի համար առաջարկել էր մոտ 2 միլիոն եվրո, սակայն այն մերժվել էր։
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։