Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին մեր ակումբի և խաղի հանդեպ ցուցաբերած իր նվիրվածության համար»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Եդիգարյանը «Ալաշկերտում» անցկացրած 9 տարում մասնակցել է 238 հանդիպման, երեք անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և երկու անգամ՝ Սուպերգավաթակիր։