Պորտուգալական թոփ ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, հետաքրքրություն է ցուցաբերել «Կրասնոդարի» ավագի, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Legalbet-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալական Պրիմեյրա լիգայում հանդես եկող առաջատար ակումբը քննարկում է Սպերցյանի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» դարձավ ՌՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով «Զենիթին»։ 2024/25 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Սպերցյանի անունը ակտիվորեն կապվում էր «Լիդսի» տեղափոխության հետ. վերջինս երկու տարվա բացակայությունից հետո վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա։