«Փյունիկի» սեփականատեր Անտոն Ֆարբերը «Будильник Тикнизяна» տելեգրամյան ալիքի լրագրող Էրիկ Սայանի հետ զրույցում ամփոփել է ավարտված մրցաշրջանի արդյունքները, պատմել Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի առաջիկա ծրագրերի, ինչպես նաև անցած մրցաշրջանի, թիմի համալրումների և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ապագայի մասին։
«Մրցաշրջանը բարդ էր, բայց դրական պահեր էլ կային, մասնավորապես՝ եվրագավաթներին մասնակցությունը։ Ձմռանը մենք կատարեցինք առաջնության ամենամեծ համալրումը՝ ութ նոր խաղացող, ինչը զգալի ներդրում էր։ Սակայն խաղն ու արդյունքները չբավարարեցին ակումբի սպասումներն ու ավանդույթները։
Մրցաշրջանի ավարտից հետո ղեկավարությունը կվերլուծի իրավիճակը և կմշակի ճանապարհային քարտեզ նոր մրցաշրջանի համար։ «Փյունիկը» պետք է հետապնդի ամենաբարձր նպատակները՝ եվրագավաթների հիմնական փուլ և ազգային առաջնության տիտղոսներ։ Դրա համար անհրաժեշտ է լուրջ աշխատանք՝ կազմի երիտասարդացում, համալրում և մրցունակության բարձրացում։
Մարզչական շտաբի հետ մշտապես քննարկում ենք ընթացիկ վիճակն ու պլանները։ Չգիտեմ՝ ինչ հանդիպման մասին է խոսել մարզիչը, բայց հաստատում եմ, որ մշտական աշխատանքային քննարկումներ ենք վարում։ Բոլոր որոշումները կընդունվեն ակումբի շահերից ելնելով»,- նշել է Ֆարբերը։