«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ «Ներքնակագործները» ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։
Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին միլանյան գրանդի կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։