Մադրիդը ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» նախագահ Ռաուլ Մարտին Պրեսան կատակով հայտարարել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին։
«Եթե Կրիշտիանուն հասանելի լինի, ես կգնամ Սաուդյան Արաբիա և նրան գրկած կվերադարձնեմ Իսպանիա»,- ասել է Պրեսան Radio Marca-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մոտ մեկ ամսից կարող է դառնալ ազատ գործակալ, քանի որ ավարտվում է նրա պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ։ Վերջին շաբաթներին 40-ամյա պորտուգալացուն տարբեր աղբյուրներ կապում են աշխարհի ակումբային առաջնության մի շարք մասնակիցների հետ։
Նախկինում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը Իսպանիայում երկար տարիներ խաղացել է Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2009-ից 2018 թվականներին։