«Բարսելոնան» դեռևս հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով, որի «կարմիր սատանաները» գնահատում են մոտ 50 միլիոն եվրո, հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները պատրաստ են 27-ամյա ֆուտբոլիստին անվճար բաց թողնել, եթե կատալոնացիները գործարքի մեջ ներառեն կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին կամ հարձակողական կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ Արաուխոն կարող է լուծել թիմի պաշտպանական խնդիրները՝ չնայած այս մրցաշրջանում ցուցադրած վատ արդյունքներին։
Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը, իսկ Լոպեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի 30-ին։