Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը, որն այժմ պաշտպանում է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» գույները գովաբանել է «Էսպանյոլի» ներկայիս դարպասապահ Ժոան Գարսիայի խաղը։
«Գարսիան ունի բոլոր որակները՝ խաղալու թոփ ակումբում։ Նա երիտասարդ է և հիանալի մրցաշրջան է անցկացրել «Էսպանյոլում»,– Նավասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ 24-ամյա դարպասապահը նախնական համաձայնություն է տվել «Բարսելոնայի» հետ հնգամյա պայմանագրի ստորագրման շուրջ։