«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը մարզիչների ասոցիացիայի կողմից ճանաչվել է ԱՊԼ-ի տարվա մարզիչ։ Սլոտը ստացել է մրցանակը, որը կրում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի անունը։
Հաղթողը հայտարարվել է 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մայիսի 27-ին, Լոնդոնում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» դարձել է Անգլիայի չեմպիոն 2024/2025 մրցաշրջանում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 38 տուրում թիմը վաստակել է 84 միավոր։