«Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրված լինել Անջելո Շտիլերի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Marca-ի տվյալներով՝ «Շտուտգարտի» կիսապաշտպանի տրանսֆերը ոչ մի կերպ կապված չէ Նիկո Պասի հնարավոր վերադարձի հետ «Կոմոյից»։
Կա հավանականություն, որ «Ռեալ Մադրիդը» ձեռք կբերի այս երկու ֆուտբոլիստներին։ Ընդգծվում է, որ Շտիլերի թեկնածությունը «Արքայական ակումբին» խորհուրդ է տվել թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը։
Խաբի Ալոնսոն Շտիլերին դիտարկում է որպես հանդպման ընթացքը կառավարելու կարողություն ունեցող կիսապաշտպանի։
Իսպանական գրանդում նաև կարծում են, որ «Ռեալ Մադրիդը» պետք է թիմում ներգրավի ոչ թե աստղային կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի, այլ պարզապես համապատասխան մակարդակ ունեցող թեկնածուի, որը կարող է թիմային ֆուտբոլ շարադրել։