Իսպանական «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է անգլիական «Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկայի մասին: Այսօր՝ մայիսի 28-ին, «Բետիսը» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում կհանդիպի «Չելսիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին։
«Էնցոն մարզիչ է, որը երկար ֆուտբոլային կարիերա կունենա: Նա շատ խելացի է: Նրա օգնական Վիլի Կաբալյերոն նույնպես «Մալագայի», ապա «Մանչեսթեր Սիթիի» կազմում էր: Նրանք փորձ ունեն տարբեր երկրներում աշխատելու, ունեն գերազանց մարդկային և մասնագիտական որակներ։
Հաճախ կարելի է նախապես որոշել, թե ֆուտբոլիստներից որ մեկը կդառնա լավ մարզիչ: Մյուս ֆուտբոլիստների վրա ազդեցությամբ, մարզումների ժամանակ գաղափարները ընկալելու ունակությամբ: Էնցոյի և Վիլիի դեպքում ես վստահ էի, որ նրանք կդառնան հեղինակավոր մարզիչներ բարձր մակարդակում։
Ես շատ գոհ եմ տարիների ընթացքում մեր կատարած հիանալի աշխատանքից։ Դա ցույց է տալիս, թե որքան ջանասիրաբար ենք աշխատել ոչ միայն այս մրցաշրջանում, այլև այստեղ անցկացրած բոլոր հինգ տարիների ընթացքում։ Մենք միշտ լուրջ նպատակներ ենք ունեցել ինչ-որ նշանակալի բանի հասնելու համար։
Մենք միշտ փորձել ենք թիմում սերմանել խաղաոճ, որը չի փոխվում մրցակցից կախված։ Մենք հաշվի ենք առնում մյուս թիմեի ուժեղ կողմերը, բայց ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մեր ինքնությունը ցույց տալուն։ Ահա թե ինչ պետք է անենք», — Պելեգրինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: