Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր՝ անսպասելի տրանսֆեր է նախատեսում։
Ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել Կեյտա Կոսուգիի հետ։
«Յուրգարդենի» պաշտպանը իր նորամուտը նշեց շվեդական ակումբի կազմում, և ընդհանրապես՝ Եվրոպայում, ընդամենը անցյալ տարի, բայց նրա նկատմամբ հետաքրքրությունը արագորեն աճում է։
Նրա առաջընթացին հետևում են նաև «Սելթիկը» և «Ատալանտան», հայտնում է Japanese Football-ը։
19-ամյա Կեյտան հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում, նա Ճապոնիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է։