Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել իսպանական «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարվա համար։
Հաղորդվում է, որ Իսպանիայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոնը բազմաթիվ առաջարկներ է ստացել տրանսֆերի վերաբերյալ, մասնավորապես, նշվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը», «Նյուքասլ Յունայթեդը», «Աստոն Վիլան», «Նապոլին», «Ինտերը» և «Բայերը»։
Ֆուտբոլիստը որոշում կկայացնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը կկայանա այս շաբաթավերջին։ Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո։
«Հնարավոր տեղափոխություն «Բարսելոնա՞»։ Չգիտեմ։ Բայց հիանալի կլիներ հանդես գալ «Էսպանյոլի» դեմ։ Դա կարող է տեղի ունենալ։ Ես փորձում եմ դրական կողմը փնտրել, և եթե դա տեղի ունենա, ես դրան կընդունեմ ոգևորությամբ։ Ի վերջո, ֆուտբոլը ամենօրյա նորություններ են։ Միշտ չէ, որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես ասում են», — Գարսիայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։