Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին վերջնական որոշում է կայացրել լքել իր պաշտոնը, հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 67-ամյա մասնագետն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը իր հեռանալու մասին, չնայած նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառը։
Ջան Պիերո Գասպերինին մոտ է «Ռոման» գլխավորելուն։ Այս մասին արդեն հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոմայում» պատրաստ են իտալացի մասնագետին առաջարկել մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր։ Միաժամանակ, հռոմեական ակումբի հետ աշխատանքային պայմանագրով Գասպերինիի աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եվրո։