Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է միանալ այն ակումբներին, որտեղ հանդես են գալիս Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոդրիչը, ով 2025 թվականի ակումբային Աշխարհի առաջնությունից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է «Ռեալ Մադրիդը», տրանսֆերային առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրից» և ամերիկյան «Ինտեր Մայամիից»:
Բացի այդ, կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակը» և մի քանի բրազիլական թիմեր։
Նշվում է, որ Մոդրիչը երկար ժամանակ քննարկում էր «Ալ-Նասրին» միանալու և Ռոնալդուի հետ նույն թիմում հանդես գալու հնարավորությունը ,սակայն ֆուտբոլիստի ընտանիքը ավելի նախընտրելի տարբերակ է համարում ԱՄՆ տեղափոխվելը։