«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ», հաղորդում է Foot Mercato-ն։
«Ալ-Նասրը» մրցաշարում զբաղեցրեց երրորդ տեղը։ Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն, իսկ նրա պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Նասրը» Ռոնալդուին առաջարկել է պայմանագրի երկարաձգում, սակայն ֆուտբոլիստը դիտարկում է «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հնարավորությունը, որը հունիսի 15-ից կմասնակցի ակումբային Աշխարհի առաջնությանը։
Նշենք, որ «Ալ-Հիլալը», ինչպես և «Ալ-Նասրը», ընդգրկված է սաուդյան ֆուտբոլի այսպես ասած «մեծ քառյակում» («Ալ-Իթիհադի» և «Ալ-Ահլիի» հետ միասին), որը ֆինանսավորվում է նույն ներդրումային ֆոնդի կողմից։