«Ռեալ Մադրիդը» գտնվում է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տրանսֆերի ձևակերպման վերջին փուլում։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի վերաբերյալ վերջնական բանակցություններն են այժմ ընթանում։
Ֆուտբոլիստի և «Արքայական ակումբի» միջև պայմանագիրը համաձայնեցված է։ Նշվում է, որ «Ռեալը» չի կարողացել ավարտել գործարքը, քանի որ սպասում էր, որ «Բենֆիկան» Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կանցկացնի «Սպորտինգի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց «Սպորտինգի» հաղթանակով լրացուցիչ ժամանակում՝ 3-1 հաշվով։
Նախկինում հաղորդվել էր, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է վճարել 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ՝ գործարքն ավարտելու համար։