Ըստ «РБ Спорт»-ի տեղեկությունների՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։
Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև երկու հունական ակումբներ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։
Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։