«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը ստացել է վերջնական առաջարկ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբից և 72 ժամ ժամանակ ունի՝ որոշում կայացնելու համար։
«Ալ-Հիլալը» պատրաստ է Ֆերնանդեշի հետ կնքել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 65 միլիոն ֆունտ աշխատավարձով, ընդհանուր առմամբ՝ մոտ 200 միլիոն ֆունտ, ներառյալ բոնուսները։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կաճի շաբաթական 700,000 ֆունտի՝ առանց հարկերի, ներկայիս 280,000 ֆունտի փոխարեն։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողից, սակայն ակումբը ֆինանսական ճնշման տակ է հայտնվել Եվրոպա լիգայի եզրափակչում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո, ինչը զրկել է թիմին Չեմպիոնների լիգայի 100 միլիոն ֆունտ արժողությամբ եկամտից։
Խաղից հետո Ֆերնանդեշը հայտարարել է. «Եթե ակումբը կարծում է, որ ժամանակն է բաժանվելու և գումար աշխատելու, դա իրենց որոշումն է»։
«Ալ-Հիլալը» նպատակ ունի Ֆերնանդեշին ձեռք բերել մինչև հաջորդ ամսվա Աշխարհի ակումբային առաջնությունը։ Եթե նա մերժի առաջարկը, ակումբը կարող է դիմել Յուրի Տիելեմանսին կամ Էդերսոնին։
Ֆերնանդեսը պետք է իր որոշումը հայտնի մինչև մայիսի 29-ը։ Համաձայնության դեպքում «Ալ-Հիլալը» պատրաստ է պաշտոնապես առաջարկել «Յունայթեդին» 100 միլիոն ֆունտ տրանսֆերային գումար։