«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի ակումբը, հայտնում է «Mash на спорте» Telegram-ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» բանակցությունների վերջին փուլում է՝ խաղացողի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբ ավարտին հասցնելու համար։ Նշվում է, որ ռուսական ակումբներից Թիկնիզյանի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել։
Ավելի վաղ Metaratings.ru-ն նույնպես հայտնել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է միանալ սերբական ակումբին։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այդ ընթացքում նա Մոսկվայի ակումբի կազմում անցկացրել է 122 հանդիպում՝ խփելով 16 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։