«Ալ-Նասրի» ու Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում գրառում է կատարել, որն ակնթարթորեն քննարկումների ալիք է բարձրացրել ֆուտբոլային հանրության շրջանում։
«Այս փուլն ավարտված է։ Պատմությո՞ւնը… այն դեռ շարունակվում է։ Շնորհակալ եմ բոլորին», – գրել է Ռոնալդուն։
Ամենաքննարկվող տարբերակներից մեկն այն է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը այս կերպ ակնարկել է «Ալ-Նասրից» հեռանալու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա հարձակվողը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։