Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղից ստացած տպավորություններով։
«Յամալի երկրորդ խաղակեսը «Ինտերի» դեմ… Ես երբեք նման բան չէի տեսել իմ կյանքում։ Նրա խաղը վերահսկելը ֆանտաստիկ է։ Մենք բոլորս վայելում ենք նրա ցուցադրած ֆուտբոլը։ Եվ այդ պատճառով Լամինը հերոս է բոլոր երիտասարդների համար։ Յուրաքանչյուր սերունդ ունի իր կուռքերը, և դա հիանալի է», – ասել է Զիդանը Adidas-ի միջոցառման ժամանակ։
Լամին Յամալը 2024/25 մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։