«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, թե որն է եղել կատալոնական ակումբի ցուցադրած լավագույն խաղը 2024/25 մրցաշրջանում։
«Մրցաշրջանի լավագույն խա՞ղը։ Շատ են, բայց ես, հավանաբար, կասեի՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը «Բեռնաբեուում»։ Կարծում եմ՝ այն ժամանակ մենք հիանալի խաղացինք, և այդ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում «Barça Universal»-ը։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի դեբյուտային մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց բոլոր չորս Էլ Կլասիկոներում։