«Ինտերը» չկարողացավ նվաճել ոչ Սերիա A-ի տիտղոսը, ոչ էլ Իտալիայի գավաթը։ Այս ֆոնին սկսեցին շրջանառվել տեղեկություններ այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է հեռանալ ակումբից և ստանձնել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» ղեկը։
Իտալացի մասնագետը որոշեց անձամբ արձագանքել իր ապագային վերաբերող խոսակցություններին․
«Առաջարկներ կան թե՛ Իտալիայից, թե՛ Սաուդյան Արաբիայից։ Սակայն խելագարություն կլինի դրանց մասին մտածելը, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է շաբաթ օրը։ Այս պահին չեմ ցանկանում որևէ մեկի հետ բանակցել։ Եզրափակիչից հետո կհանդիպեմ «Ինտերի» ղեկավարության հետ, և եթե պայմանները մեզ համար հարմար լինեն, կշարունակենք համագործակցությունը», – նշել է Ինձագին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սիմոնե Ինձագին լրջորեն դիտարկում է «Ալ-Հիլալի» առաջարկը, որի համաձայն նա կարող է տարեկան ստանալ շուրջ 30 միլիոն եվրո աշխատավարձ։