«Շտուտգարտը» Գերմանիայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 4։2 հաշվով առավելության հասավ «Արմինիայի» նկատմամբ՝ պատմության մեջ չորրորդ անգամ դառնալով Գերմանիայի գավաթակիր։
Շվաբցիների կազմում դուբլ գրանցեց Էնցո Միյոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկ Վոլտեմադեն ու Դենիս Ունդավը։ «Արմինիան» կարողացավ միայն երկու գոլ հետ բերել․ նախ աչքի ընկավ Խուլիան Կենիան, իսկ հետո սեփական դարպասը գրավեց Ջոշա Վանգոմանը։
Այսպիսով, «Շտուտգարտը» 28 տարվա դադարից հետո կրկին հաղթում է այս մրցաշարում։ Վերջին անգամ թիմը Գերմանիայի գավաթը նվաճել էր հեռավոր 1996/97 մրցաշրջանում։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։