Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ Լա Լիգայի վերջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած խաղում (2:0)։
Այս գոլերը ֆրանսիացու համար 31-րդն էին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։ Մբապեն դարձավ առաջին ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից հետո, որը Լա Լիգայի մեկ մրցաշրջանում խփեց 30 և ավել գոլ։
Մեսսին 2020/21 մրցաշրջանում խփեց ուղիղ 30 գոլ, որից հետո լքեց «Բարսելոնան» ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով։ Հաջորդ երեք մրցաշրջաններում առաջնության լավագույն ռմբարկուները չկարողացան հատել 30 գոլի շեմը։