Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է իր տպավորություններով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալուց հետո։
«Երբ հաշիվը դարձավ 2։0, ես հավատացի, որ մենք արդեն չեմպիոն ենք։ Արդեն հասկացա, որ այդ պահից հետո չեմպիոնությունը մեր ձեռքից չի փախչի։ Գավաթը բարձրացնելը աննկարագրելի ուրախություն է։ Կյանքիս լավագույն օրն է։ Սերգեյ Նիկոլաևիչը գավաթին ավելի շատ էր արժանի, քան մենք»,- ասել է Սպերցյանը Чемпионат-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն։ Հայ կիսապաշտպանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։