Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 32-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2։0)
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերգեյ Մուրադյանը (25-րդ րոպե) և Վիջիլ Պինսոնը (49-րդ րոպե)։
Հիշեցնենք, որ «Նոան» արդեն ապահովել էր չեմպիոնությունը 30-րդ տուրում՝ «Փյունիկի» դեմ խաղում (2։1)։ «Արարատ-Արմենիան» շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ մեկ միավոր գերազանցելով «Ուրարտուին»։
Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․