«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնել է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Մոն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ճանաչվեց ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ (նաև 2017/18 մրցաշրջանում):
2024/2025 մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 37 հանդիպման, որոնցում խփել է 28 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Սալահը «Լիվերպուլի» հետ նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը։
Եգիպտոսցի հարձակվողը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 400 հանդիպում, խփել 244 գոլ և կատարել 113 գոլային փոխանցում։