Անգլիական «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է աշխատանքի անցնել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է Fichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Վալենսիան» ու «Վիլյառեալը»։
«Չղջիկների» մարզիչ Կարլոս Կորբերանն անձամբ պնդում է Վարդիի հետ պայմանագիր կնքելու հարցում, այդ մասին արդեն նշել է The Sun-ը։
Մարզիչը կարծում է, որ անգլիացու փորձն ու հմտությունները պետք է օգնեն թիմին հաջորդ մրցաշրջանում։ Ջեյմին կհեռանա «Լեսթերից» ազատ գործակալի կարգավիճակով։