Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիմել է Խաբի Ալոնսոյին, ով մոտ է «Արքայական ակումբ» նշանակվելուն։
«Խորհուրդ հաջորդ մարզչի համար՞։ Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, յուրաքանչյուրն ունի իր մեթոդը։ Բայց վայելեք Ձեր ժամանակը «Ռեալ Մադրիդում»։ Առաջին [մարզիչը ինձանից հետո] կլինի Խաբի Ալոնսոն, և ես նրան մաղթում եմ աշխարհի լավագույնը։ Նա ունի «Ռեալ Մադրիդը» մարզելու հմտությունները։ Վայելիր, սա այն է, ինչ ես ուզում եմ ասել», — ասել է իտալացի մասնագետը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Խաբի Ալոնսոն որպես «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ կներկայացվի երկուշաբթի՝ մայիսի 26-ին։