Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ավարտում է իր աշխատանքը ակումբում: Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Իտալացի մասնագետը «Ռեալի» պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկն է՝ վեց մրցաշրջանում նվաճելով 15 տիտղոս, այդ թվում՝ երեք Չեմպիոնների լիգա, երեք Աշխարհի ակումբային առաջնություն, երկու Լա Լիգա և երկու Իսպանիայի գավաթ:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է. «Անչելոտին միշտ կմնա մեր մեծ ընտանիքի անդամ: Նա ոչ միայն հաղթանակներ բերեց, այլև մարմնավորեց «Ռեալ Մադրիդի» արժեքները»:
«Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք վերջին խաղում ակումբը հրաժեշտ կտա լեգենդար մարզչին:
«Ռեալը» շնորհակալություն է հայտնում Կառլո Անչելոտիին և մաղթում հաջողություն նրա կարիերայի նոր փուլում: