Լիոնել Մեսսին կիսվել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենահիշարժան գոլի մասին հիշողություններով։ Հարձակվողն առանձնացրել է 2008/09 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում խփած գոլը, երբ «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Ես խփել եմ ավելի գեղեցիկ և, գուցե, ավելի կարևոր գոլեր։ Բայց այն գնդակը, որն ուղարկեցի «Յունայթեդի» դարպասն այդ եզրափակչում, միշտ կմնա իմ սիրելի գոլը», — ասել է Մեսսին։
Խաղը կայացել է 2009 թվականի մայիսի 27-ին Հռոմում։ Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանը արգենտինացի ֆուտբոլիստի համար եղել է ամենատպավորիչներից մեկը. նա մասնակցել է 12 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն։