Միջազգային սպորտային հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) ներկայացրել է վերջին հինգ տարիներին ռուս ֆուտբոլիստների ամենահաճախակի տեղափոխման ուղղությունների ցանկը։
Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 34 ռուս ֆուտբոլիստ է տեղափոխվել հայկական ակումբներ։ Երկրորդ տեղում Բելառուսն է (22 ֆուտբոլիստ), երրորդում՝ Ղազախստանը (18 ֆուտբոլիստ)։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի իրավիճակի պատճառով ռուսական ակումբներին և հավաքականներին հեռացրել են միջազգային մրցաշարերից։