«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն հայտարարություն է տարածել Եվրոպայի լիգայի եզրափակչում «Տոտենհեմից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո:
«Մենք բոլորս կոտրված ենք: Անկեղծ ասած, այսպիսի արդյունք չէինք պատկերացնում: Խնդիրը, սակայն, միայն այս պարտությունը չէ, այլ ամբողջ մրցաշրջանն է:
Յուրաքանչյուրիս պետք է հարցնենք՝ արդյո՞ք արժանի ենք այս ակումբում մնալու: «Մանչեսթեր Յունայթեդի» համար նման մրցաշրջաններն անընդունելի են: Մենք դա գիտենք, և ես էլ եմ դա գիտակցում: Սա այն վայրը չէ, որտեղ պետք է լինի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մենք պետք է դրական կողմեր փնտրենք: Միակ դրականն այն է, որ այս պահից սկսած կարող ենք միայն առաջ գնալ: Հիմա մենք հատակին ենք, բայց պետք է գտնենք ճանապարհ՝ վերադառնալու այնտեղ, որտեղ արժանի է լինել այս ակումբը»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում beIN Sports-ը։