«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Տոտենհեմից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ակումբը կարիք ունի լուրջ փոփոխությունների:
«Այս ակումբը չի մեռնի և երբեք չի մեռնելու: Ցավը կարող է դրական կողմ ունենալ՝ այն փոփոխությունների առաջին քայլն է: Մենք պետք է շատ բան փոխենք, այդ թվում՝ մեր ամենօրյա վարքագիծը: Ակումբում ստանդարտները պետք է շատ ավելի բարձր լինեն», – Դալոտի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ պարտությունն է Եվրոպայի լիգայի եզրափակիչում: 2021 թվականին նրանք պարտվել էին «Վիլյառեալին» (1:1, 11:10՝ 11-մետրանոցներով):