Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Էյբարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 15։00-ին, կատալոնական ակումբը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով․
«Բարսելոնան»․ 1․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 23․ Սամուել Ումտիտի, 20. Սերխի Ռոբերտո, 18․ Ժորդի Ալբա, 15․ Կլեման Լանգլե, 8․ Արտուր Ռամոս, 5․ Սերխիո Բուսկետս, 21․ Ֆրենկի դե Յոնգ, 9․ Լուիս Սուարես, 17․ Անտուան Գրիզման, 10․ Լիոնել Մեսսի։
Պահեստայիններ․ 13․ Նետո, 2․ Նելսոն Սեմեդու, 6․ Ժան-Կլեր Տոդիբո, 4․ Իվան Ռակիտիչ, 22․ Արտուրո Վիդալ, 31․ Անսուամանե Ֆատի, 27․ Կառլես Սայոլ։
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Կենտրոն ՀԸ-ի եթերում։ Խաղը կցուցադրի նաև «Матч! Футбол 1»-ը։