«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը աջ ոտքի ազդրի վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի Լա լգայի 37-րդ տուրի՝ «Սևիլյայի» հետ հանդիպմանը (2-0):
Բրազիլացին բաց կթողնի Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ըստ As-ի, նրա ապաքինման համար կպահանջվի մոտ երկու ամիս։
Հարձակվողը «Սպիտակների» կազմում հանդես է գալիս 2024 թվականից։ Այս մրցաշրջանում անցկացրած 37 հանդիպմանը Էնդրիկը խփել է 7 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։