Ֆրանսիայի ազգային հավաքականը սոցիալական ցանցերում հրապարակել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերի համար նախատեսված հայտացուցակը։
Հունիսի 5-ին Ֆրանսիան կիսաեզրափակչում կմրցի Իսպանիայի հետ։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները: Երրորդ տեղի համար խաղը և եզրափակիչը կկայանան հունիսի 8-ին։
Եզրափակիչ փուլի ժամանակացույց
Կիսաեզրափակիչներ
Գերմանիա — Պորտուգալիա՝ հունիսի 4, Մյունխեն
Իսպանիա — Ֆրանսիա՝ հունիսի 5, Շտուտգարտ
Երրորդ տեղի համար խաղ
Հունիսի 8, Շտուտգարտ
Եզրափակիչ
Հունիսի 8, Մյունխեն: